Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Մարո Երկնափեշյան

Մարո Երկնափեշյան
09.04.2026 | 12:29

Հիշատակի օր

Այսօր (08․04․2026 թ․ -irates.am) կդառնար 63 տարեկան։

Այսօր հիշում ենք Մարո Երկնափեշյանին՝ այն լուսավոր ձայնը, որ շատ վաղ տարիքից լռեց, բայց թողեց իր խարույկը պոեզիայի մեջ: Նրա խոսքերը՝ պայծառ ու ցավով լեցուն են՝ մեր երկրի ցավի, անարդարության և մարդկային խոցելիության մասին:

«Քեզ ծախեցին, երկիր…», գրում էր նա՝ կերտելով իրականության ու մտքի խաչմերուկը, որտեղ անցյալն ու ներկան հանդիպում են, ու մեր պարտքն է հիշել, չմոռանալ, պահպանել նրա հին փառքը և այն վառել որպես ապրելու ու պայքարելու ոգի:

Ահա, մի սուս ու փափուկ ձայն, որ հիմա դեռ երգում է մեզ հետ՝ որպես զգոն հիշեցում ու հոգու ջերմություն:

Քեզ ծախեցին, երկիր,

Մի փոր հացի համար,

Մի զիստապար պարող

Տկլոր քածի համար,

Մի պռոշիդ մատով

Քսած թացի համար,

Մի պաչի ու նույնիսկ

Խաչի համար....

Քեզ ծախեցին երկիր

Ով ինչքանով կարար,

Թանկ ու էժան չասին,

Ինչպես թուրքի թալան,

Հեռավոր ու մոտիկ

Համբակ ու թե ուսյալ

Աջը ջեբդ խոթած

Պատարագիչ օծյալ...

Քեզ ծախեցին երեկ,

Քեզ ծախեցին այսօր,

Մեզ մնաց մի երնեկ

Քո հին փառքից հզոր...

Բայց տղերքն են զոհվում

Դեռ քո մազի համար

Թղթախաղում կրված

Այս մի «ղազի» համար

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 4335

Մեկնաբանություններ